Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում հայտնաբերվել է ռմբակոծված ավտոշարասյուն, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել
Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում հայտնաբերվել է ռմբակոծված ավտոշարասյուն, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել

Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում հայտնաբերվել է ռմբակոծված ավտոշարասյուն, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Ուկրաինայի իշխանությունները չեն նշում ստույգ ամսաթիվը, երբ են ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել ավտոշարասյունը։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ խաղաղ բնակչության վրա հարձակումն իրականացրել է ռուսական հետախուզական-դիվերսիոն խումբը, որը կրակ է բացել վեց թեթեւ մեքենաների եւ մեկ բեռնատարի ուղղությամբ։