Խարկովի կենտրոնում ռուսական օդային հարվածի հետևանքով 33 մարդ է վիրավորվել
Ռուսական ուժերը ավիաբոմբերով հարված են հասցրել Խարկովի կենտրոնին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 33 մարդ։
Հարվածներից մեկը իրականացվել է բազմահարկ բնակելի տան մոտ։ Ավերվել է 15 ավտոմեքենա, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնում է, որ վիրավորների թվում կան նաև երեխաներ։
«Ամբողջովին անհիմն հարվածներ՝ առանց որևէ ռազմական թիրախի։ Մենք տեսնում ենք, որ սա Ռուսաստանի միակ նպատակն է՝ շարունակել ագրեսիան և սպանությունները։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է պաշտպանություն՝ ուժեղ հակաօդային պաշտպանություն, զենքի արտադրության ընդլայնում։ Այս ամենը կօգնի կյանքեր փրկել։ Մենք հուսով ենք գործընկերների հետ համագործակցության վրա և երախտապարտ ենք բոլորին, ովքեր արդեն պատրաստ են աջակցել», – գրել է Զելենսկին։