Խարկով քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել
Խարկով քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել ։ Այս մասին հայտնել է Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրանց իսկ տարածած տեղեկություններով առնվազն 16 քաղաքացի տուժել է: Տեղում մոբիլիզացված են Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները:
Ուկրաինայի նախագահը սոցցանցում արձագանքել է տեղի ունեցածին. Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Խարկովի վրա ռուսական հարձակումները հնարավոր են դարձել այն պատճառով, որ Ուկրաինան չունի հակաօդային պաշտպանության տեխնիկա և չի կարող ոչնչացնել ռուսական տեխնիկան, որը տեղակայված է Ուկրաինայի սահմանի մոտ։ Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանը 15 հրթիռ է արձակել Խարկովի ուղղությամբ։