Խարդախությամբ խոշոր չափերի պետական գույք ձեռք բերելու գործով երկու անձ ձերբակալվել է
Քննչական ծառայությունը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի պետական գույք ձեռք բերելու դեպքի առթիվ ձերբակալել է երկու անձի։
«Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման ճանապարհով, խարդախությամբ խոշոր չափի պետական գույք ձեռք բերելու փաստի առթիվ քրեական հետապնդում է սկսել 13 անձի նկատմամբ, այդ թվում նրանցից երկուսը ձերբակալվել է:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները անցած տարիներին Գլդանի գյուղի տարածքում, հողամասերի ենթադրյալ սեփականության իրավունքը հաստատող կեղծ փաստաթղթերով և կեղծ ցուցմունքներով, խաբեությամբ գրանցել են 150126 լարի ընդհանուր արժողությամբ 1300քմ. երեք հողատարածք: Նախաքննության ընթացքում հողատարածքներն առգրավվել են»,- հայտնել են քննչական ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ նշված արարքը պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկմամբ։