Խարագաուլիի մունիցիպալիտետի Նունիսիի հանգստավայրի հարևանությամբ չգրանցված սղոցարան է հայտնաբերվել
Իմերեթիի անտառտնտեսության ծառայության աշխատակիցները Խարագաուլիի մունիցիպալիտետի Նունիսիի հանգստավայրի մոտ պետական անտառում հայտնաբերել են չգրանցված սղոցարան։
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ արտադրամասի տարածքում հայտնաբերվել է մինչև հինգ խմ ապօրինի ձեռք բերված փշատերևի առաջնային վերամշակման արտադրանք (տախտակ), ինչպես նաև չորս խմ վառելափայտ։
«Քանի որ դեպքը պարունակում է քրեական հանցագործության նախանշաններ, նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություն՝ հետագա արձագանքման համար»,– նշվում է տեղեկատվության մեջ։