Խաիշի-Ուշգուլի հատվածում թեթև մեքենաների համար երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության փոխանցմամբ, Խաիշի-Ուշգուլի հատվածում թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկության հատուկ ռեժիմ է սահմանվել։
«Ձյան և սառնամանիքի պատճառով արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ 70-կմ 186 հատվածում, իսկ թեթև մեքենաների տեղաշարժը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։
Արագընթաց մեքենաների (երկու և ավելի կամուրջներով) տեղաշարժն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։