Ձյան և մերկասառույցի պատճառով, միջպետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի 70-185 կմ (Խաիշի-Ուշգուլի) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը: Այս մասին ասվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։
Մինչդեռ, ըստ գերատեսչության տեղեկությունների, նշված հատվածով թույլատրվում է այլ տեսակի շարժիչային տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հակասայթակող շղթաներով։
Նրանց տվյալներով՝ արագընթաց տրանսպորտային միջոցների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։
Ավտոճանապարհի 1-70 կմ (Զուգդիդի-Խաիշի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։