Խաիշի-Լախամուլա հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Խաիշի-Լախամուլա հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ70-կմ100 (Խաիշի-Լախամուլա) հատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- նշված է տեղեկության մեջ: