Խաիշի-Լախամուլա հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Խաիշի-Լախամուլա հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, քարաթափման և ձնահյուսի վտանգի պատճառով, ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ70-կմ100 (Խաիշի-Լախամուլա) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: