«Խաղաղության կոմիտեի» պատվիրակության անդամները օկուպացիոն գծում էին
«Խաղաղության կոմիտեի» պատվիրակության անդամները օկուպացիոն գծում էին

«Վրացական երազանք» երիտասարդական կազմակերպության հրավերով Թբիլիսիում հյուրընկալվում է Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության (IUSY) «Խաղաղության կոմիտեի» (PTN) պատվիրակությունը։

Համաժողովի շրջանակներում միության անդամները օկուպացիոն գծում էին։ Նրանք ծանոթացել են օկուպացիոն գծում տիրող իրավիճակին և լրացուցիչ տեղեկություններ ստացել սահմանամերձման վերաբերյալ։

Պատվիրակության կազմում են միջազգային միության գլխավոր քարտուղարը, միության փոխնախագահները, տարբեր երկրների ներկայացուցիչներ, եվրոպացի խորհրդարանականներ, միջազգային հետազոտողներ։ Այցի շրջանակներում տեղի կունենան միջազգային համաժողով և պանելային քննարկումներ, որից հետո Խաղաղության կոմիտեն կմշակի համատեղ հայտարարություն։