Խաղաղ հավաքների ազատության ինդեքսով Վրաստանը ընդգրկվել է աշխարհի լավագույն 50 երկրների շարքում
Համաշխարհային ժողովրդավարության Diversity of Democracy միջազգային գնահատող կազմակերպությունը հրապարակել է խաղաղ հավաքների ազատության ինդեքսը։ Հետազոտության համաձայն՝ պարզվում է, որ Վրաստանը 4 միավորանոց գնահատման համակարգով վաստակել է 3,5 միավոր և զբաղեցրել է 50-րդ տեղը աշխարհում։
2012 թվականից հետո, բարելավելով գնահատականը, Վրաստանը գտնվում է աշխարհի լավագույն տասնյակում, իսկ Եվրոպայում՝ առաջին տեղում։ 2012 թվականին Վրաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին Եվրոպայի ամենավտանգավոր երկրների եռյակում էր և զբաղեցրել է 99-րդ տեղը աշխարհում, իսկ հաջորդող 11 տարվա ընթացքում Վրաստանը համաշխարհային վարկանիշում առաջադիմել է 49 տեղով։
Ըստ նշանակված ցուցանիշի՝ Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Լատվիան, Ռումինիան, Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թուրքիան և այլն։
Խաղաղ հավաքների ազատության ինդեքսի համաձայն՝ Վրաստանը պատմականորեն ամենաբարձր վարկանիշն է ստացել այս և անցյալ տարի հրապարակված ինդեքսում։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։