Խադայի կիրճում Մ. Կ.-ն վեճի ժամանակ հրացանից կրակելու արդյունքում սպանել է հայր և որդու, իսկ մայրը փախուստի դիմելու ժամանակ ընկել է կիրճը. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, ծանր պայմաններում իրականացրած երկու կամ ավել անձի, այդ թվում հանցագործի նախնական գիտակցմամբ անչափահասին կանխամտածված սպանելու մեղադրանքով, ձերբակալել է 1998 թ. ծնված Մ. Կ.-ին: Նրա կողմից իրականացրած հանցագործությունը նախատեսում է ցմահ ազատազրկում:
Ինչպես ՆԳ նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, ընթացիկ տարվա հուլիսի 6-ին «112» մտել է հաղորդագրություն, Վրաստանի և ԱՄՆ-ի երկակի քաղաքացիություն ունեցող երկու մեծահասակի և նրանց 4 ամյա երեխայի անհետ կորելու մասին: Հաղորդագրության հեղինակի խոսքերով, ընտանիքը գտնվում էր Դուշեթիի շրջանում, Խադայի կիրճում և նրանց հետ կորել էր կապը:
«Ոստիկանները և փրկարարները անհապաղ սկսեցին որոնողական գործողությունները և դիտել են հաղորդագրությունում նշված վայրը: Իրավապահները Ծկերե գյուղի տարածքում հայտնաբերել են նրանց պատկանող ավտոմեքենան և անձնական իրերը:
Նույն օրը, իրավապահների և փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում, 1976 թ. ծնված Լ. Ս.-ին հայտնաբերել են մահացած, որի մարմնի վրա սկզբանական հետազոտելու ժամանակ բռնության նշաններ չեն հայտնաբերվել: Հուլիսի 7-ին որոնողական գործողությունների ժամանակ փրկարարները հայտնաբերել են 1975 թ. ծնված Ռ. Ս.-ի դին:
Սկզբում հետաքննությունը ընթանում էր Վրաստանի ՔՕ 116-րդ հոդվածի երկրորդ մասով, սակայն փորձաքննությունից հետո հետաքննությունը որակափոխեց գործը և գործը հարուցվեց կանխամտածված սպանության հոդվածով»,-հայտարարել է Ճելիձեն:
Ինչպես հայտարարել են նախարարությունում, ոստիկանները ձերբակալել են 1998 թ. ծնված մեկ անձի, որը ճանաչում է իր մեղքը:
Բացի այդ, իրավապահները հայտնաբերել են 2014 թ. ծնված երեխայի դի:
Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 4-ին, Խադայի կիրճում գտնվող ջրվեժի մոտ վեճի ժամանակ Մ. Կ.-ն հրացանից կրակել է Ռ. Ս.-ի և նրա երեխայի ուղղությամբ, իսկ Լ. Ս.-ն փախուստի դիմելու ժամանակ ընկել է կիրճը և մահացել:
Հեղինակ -
Edgar Barsegyan