Խաբիբ Նուրմագոմեդովը հաղթեց Ջասթին Գեյջին և ավարտեց կարիերան - Լեգենդար դաղեստանցի մարտիկը հեռանում է ակտիվ սպորտից
Աբու Դաբիի մարտական կղզում տեղի ունեցավ խառը մենամարտերի առաջնության, տարվա առանձնացող քարդը (UFC 254): Թեթև քաշայինի դիվիզիոնի տիտղոսի համար պայքարում էին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեյջը:
Մենամարտը տեղի է ունեցել անպարտելի չեմպիոնի լիակատար առավելությամբ: Առաջին ռաունդի հիմնական ժամանակն անցել է կանգնած դիրքում: Այս բաղադրիչում նույնպես Խաբիբն ուժեղ էր իր մրցակցից: Ռաունդի վերջում Նուրմագոմեդովը նետում կատարեց և առաջին հինգ րոպեներում տարավ համոզիչ հաղթանակ:
Մենամարտի որոշիչ պահը կանգնեց երկրորդ ռաունդում: Խաբիբը արդյունավետ հնարք արեց ամերիկացու նկատմամբ ու իր կարիերայում գրանցեց անհավանական արդյունք՝ 29-0: Խաբիբը մենամարտից հետո շատ էմոցիոնալ էր: Ինչպես գիտեք, մի քանի ամիս առաջ նրա հայրը ՝ Աբդուլմանապը մահացել էր կորոնավիրուսից: Դա շատ ազդեց Խաբիբի վրա: Լեգենդար մարզիկը պաշտոնական հայտարարություն է արել իր կարիերայի ավարտի մասին:
Նույն օրը մրցավարների ընդհանուր որոշմամբ Ռոբերտ Վիտեկերը համոզիչ հաղթանակ տարավ Ջարեդ Կանոնիերի նկատմամբ:
Ալեքս Վոլկովը տեխնիկական նոկաուտով հաղթեց Ուոլթ Հարիսին:
Ցավոք, Լիանա Ջոջուան պարտվեց: Նրա մրցակիցը ամերիկուհի Միրանդա Մավերիկն էր: Բժիշկները լուրջ վնասվածքի պատճառով թույլ չտվեցին Լիանային շարունակել պայքարը և ամերիկուհին հաղթեց տեխնիկական նոկաուտով: