Խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու համար մեկ անձ ձերբակալվել է
Խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու համար մեկ անձ ձերբակալվել է

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն ապօրինի յուրացման նպատակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար ձեռք բերելու փորձի փաստով ձերբակալել են մեկ անձի։

Քննչական գերատեսչության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով մի քանի ընկերությունների ղեկավար է եղել, խաբեությամբ միջոցներ ձեռք բերելու նպատակով, տարբեր կայքերում տեղադրել է Թբիլիսիի թաղամասերում բնակարանների ենթադրյալ վաճառքի մասին, որից հետո ցույց է տվել գնելու ցանկություն ունեցողներին, որտեղ նախատեսվում էր սկսել բնակելի շենքերի շինարարությունը.

«Խարդախության դիտավորությունը քողարկելու նպատակով մեղադրյալի կողմից բնակարանների առուվաճառքի վերաբերյալ կազմվել են համապատասխան պայմանագրեր, որոնք հետագայում վավերացվել են նոտարի կողմից։

Մեղադրյալը ձերբակալվել է նշված հանցավոր դիտավորությամբ բնակարանը գնելու հարցում շահագրգիռ անձանցից մեկից խաբեությամբ 30.000 ԱՄՆ դոլար խլելու փորձ կատարելու փաստով։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-180-րդ հոդվածի երրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է վեցից ինը տարվա ազատազրկում։

Նախնական տվյալներով՝ ամբաստանյալի կողմից խաբեությամբ ձեռք բերված գումարը գերազանցում է կես միլիոն ԱՄՆ դոլարը։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հնարավոր այլ տուժածների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։