«WizzAir»-ի կողմից Քութաիսիի օդանավակայանից 12 նոր ուղղություն ավելացնելու ժամկետը հետաձգվել է
«WizzAir» ավիաընկերության կողմից Քութաիսիի օդանավակայանից 12 նոր ուղղություն ավելացնելու ժամկետը հետաձգվել է,- այս մասին ընկերությունը տարածում է պաշտոնական հայտարարություն:
Ընկերության տեղեկությամբ, Քութաիսիի 4-րդ և 5-րդ ինքնաթիռները օդանավակայանին կսպասարկեն 2020 թվականի հուլիսից և դեկտեմբերից:
«WizzAir» վերջերս հայտարարել էր Քութաիսիի բազայում երկու նոր ինքնաթիռ և 12 նոր ուղղություն ավելացնելու մասին՝ Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Հերակլիոն, Բադեն-Բադեն, Նեապոլ, Նիցա, Նյուրնբերգ, Պիզա, Պոզնան, Ստոկհոլմ, Տուրկու Վենեցիա:
Ուղևորներին, որոնք մինչև ինքնաթիռների բաշխումն արդեն գնել են նոր ուղղության տոմսեր, կառաջարկվի այլ ուղղություն, կամ նույնը՝ քիչ անց, տոմսի գումարի 100 տոկոսով փոխհատուցում կամ 120 տոկոսի փոխհատուցում ուղևորի WIZZ հաշվին:
«WizzAir» ավիաընկերությունը հայցում է տուժած ուղևորների ներողամտությունը՝ նշված փաստի պատճառով:
Ուղևորները, որոնք տոմսեր են ամրագրել առցանց՝ տուրիստական գործակալությունների շնորհիվ և ոչ թե WizzAir.com-ով, պետք է կապ հաստատեն գործընկեր գործակալության հետ: Ուղևորները, որոնք կզանգահարեն Վրաստանից՝ գրաֆիկի փոփոխության հետ կապված, պետք է կապ հաստատեն «WizzAir»-ի հետևյալ հեռախոսահամարին. +995 706 777 037:
Դրա հետ մեկտեղ, փոփոխությունը չի վերաբերի չվերթներին, որոնք նախատեսվում էր սկսվել սեպտեմբերին – Տալին, Բարի, Կոպենհագեն, Էյնդհովեն, Բազել և Բրյուսել ուղղություններով: