«Wizzair»-ը Քութաիսիի օդանավակայանից չվերթներ կիրականացնի Բոլոնիայի և Քյոլնի ուղղությամբ
Հունգարական փոքր բյուջե ունեցող «Wizzair» ավիաընկերությունը Քութաիսիի օդանավակայանից սկսում է չվերթներ Իտալիայի Բոլոնիա քաղաքի և Գերմանիայի Քյոլն քաղաքի ուղղությամբ:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկությամբ, Բոլոնիայի ուղղությամբ չվերթները մեկնարկելու են 2019 թվականի նոյեմբերին՝ շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: Քյոլնի ուղղությամբ Քութաիսիի միջազգային օդանավակայանից չվերթներն սկսվում են 2020 թվականի հուլիսի մեկին: Երկու ուղղություններով տոմս հնարավոր կլինի գնել օգոստոսի 23-ից:
«Wizzair»-ն արդեն հայտարարված Քութաիսի-Նիցցա ուղղությամբ չվերթը 2020 թվականի դեկտեմբերի փոխարեն սկսելու է 2019 թվականի դեկտեմբերի 12-ից: Չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի: Ավիաընկերությունը Միլանի ուղղությամբ ավելացնում է հաճախականությունը և չվերթները կիրականացվեն շաբաթը չորս անգամ:
«Վրաստանի օդանավակայանների միությունում» հայտարարում են, որ գերատեսչությունը մշտապես աշխատում է Վրաստանի ավիաշուկա նոր ավիաընկերություններ բերելու ուղղությամբ:
Վրացական ավիաշուկայում սկսել է գործել իռլանդական փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերությունը, որը նոյեմբերից չվերթներ կիրականացնի Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից: