Wizz Air-ը վերսկսել է չվերթներ իրականացնել Քութայիսիի օդանավակայանից Էստոնիա և Ֆրանսիա
«Այսօրվանից Եվրոպայի ամենաարագ զարգացող ցածր բյուջետային Wizz Air ավիաընկերությունը վերադարձրեց իր երկրորդ բազային ինքնաթիռը Քութայիսիի միջազգային օդանավակայան և վերսկսեց թռիչքները դեպի Էստոնիա և Ֆրանսիա»,-տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Գերատեսչության փոխանցմամաբ համաճարակից հետո առաջին անգամ ուղիղ կանոնավոր չվերթ է իրականացվել Քութայիսիի միջազգային օդանավակայանից դեպի Տալլին։ Քութայիսից Էստոնիայի մայրաքաղաք է թռչել 152 ուղևոր։ Դեպի Էստոնիայի մայրաքաղաք ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն Քութայիսից՝ օգոստոսի 1-ից շաբաթական 2 անգամ հաճախականությամբ, իսկ Փարիզի ուղղությամբ՝ օգոստոսի 4-ից՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ։
Դավիթ Աղմաշենեբելի օդանավակայանում երկրորդ բազային ինքնաթիռի վերադարձին վերաբերող միջոցառում էր, որին մասնակցում էին Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տնօրեն Թամար Արչուաձեն, Քութաիսիի փոխքաղաքապետ Իրակլի Քարքաշաձեն, Քութաիսիի քաղաքային խորհրդի փոխնախագահ Թաթո Լիլուաշվիլին, DMO IMERETI-ի ղեկավար Մարիամ Դևիձեն և Wizz Air կորպորատիվ հաղորդակցության մենեջեր Ժաժա Տրուբեկը:
Ըստ Թամար Արչուաձեի, Wizz Air-ի երկրորդ բազային ինքնափիռը , որը տեղակայված է Քութաիսիի միջազգային օդանավակայանում, թույլ է տալիս, բացի նոր ուղղություններից, ավելացնել թռիչքների հաճախականությունը արդեն գոյություն ունեցող ուղղություններով, ինչպես նաև ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր։
«Այսօրվանից Wizz Air-ը երկրորդ բազային ինքնաթիռը վերադարձրեց Քութաիսիի միջազգային օդանավակայան: Սա թույլ է տալիս ընկերությանը ավելացնել գործող չվերթների հաճախականությունը, ինչպես նաև ավելացնել նոր ուղղություններ: Ուղևորահոսքի մեծանման հետ մեծանում է օդանավակայանում մարդկանց աշխատանքի տեղավորման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր քայլ է և՛ ավիաընկերության և՛ օդանավակայանի համար։ Ինչը կարևոր է նաև վրացական տնտեսության և տվյալ դեպքում՝ մասնավորապես Իմերեթիի տարածաշրջանի համար»,- ասել է Թամար Արչուաձեն։
Թռիչքների հաճախականությունը կավելանա դեպի Աթենք, Բեռլին, Բարսելոնա, Ռիգա, Դորտմունդ, Մեմմինգեն, Միլան, Պրահա, Սալոնիկ և Վրոցլավ։
2022 թվականի վեց ամիսների տվյալներով՝ Wizz Air-ը Քութայիսիի միջազգային օդանավակայանում սպասարկել է ընդհանուր առմամբ 255 310 ուղևորի և փոխադրվող ուղևորների քանակով Վրաստանի ավիաշուկայի առաջատարն է։