«Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիից չվերթներ է կատարելու 8 նոր ուղղություններով
«Wizz Air» ավիաընկերությունը Քութաիսիից չվերթներ է կատարելու 8 նոր ուղղություններով

Փոքր բյուջե ունեցող «Wizz Air» ավիաընկերությունը, որը Վրաստանում չվերթներ է իրականացնում Քութաիսիի միջազգային օդանավակայանից, 2019 թվականի ամռան նավիգացիոն սեզոնի ընթացքում, պարբերական չվերթներ է ավելացնելու 8 ուղղություններով:

Հունգարական ավիաընկերությունը Քութաիսիից չվերթները կատարելու է Գդանսկի, Բարիի, Էյնդհովենի, Կոպենհագենի, Բազելի, Տալինի, Բրյուսելի և Կրակովի ուղղությամբ:

Չվերթներն իրականացվելու են Airbus A320 և A321 տիպի օդանավերով:

«Wizz Air» ավիաընկերությունը Վրաստանի ավիացիոն բազա է մուտք գործել 2012 թվականին: