Wizz air ավիաընկերության օդանավն իրագործել է Վրոցլավ-Քութաիսի առաջին չվերթը
Այսօր առավոտյան, 11:05-ին Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու անվան օդանավակայանում, հունգարական ցածր բյուջե ունեցող Wizz air ավիաընկերությունը Վրոցլավ-Քութաիսիի ուղղությամբ կատարել է առաջին կանոնավոր չվերթը: Չվերթի 167 ուղևորներիցմեծ մասը Լեհաստանի քաղաքացիներ էին: Ուղևորներին նվիրել են վրացական գինի:
2018 թվականին առաջին նոր ուղղությունը Ռիգա-Քութաիսին էր, որը կատարվեց մարտի 25-ին:
Մայիսի 17-ից Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելու միջազգային օդանավակայանում կայանելու Wizz air ընկերության երկրորդ օդանավը, որի կիրականացնի կանոնավոր չվերթներ Աթենքի, Փարիզի, Հռոմի, Բարսելոնայի և Պրահայի ուղղությամբ: