Wings for Life World Run 2018-ին Կախեթիում վազելու համար գրանցվել է 7000 մասնակից
«Համաշխարհային վազք» ամենալայնածավալ բարեգործական միջոցառումը համաշխարհային սպորտի պատմության մեջ, արդեն 5-րդ անգամ տեղի է ունենալու մայիսի 6-ին ժամը 15:00-ին, Լոպոտայի ոլորանից մինչև Կավկասիոնիի լեռնաշղթան:
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության լրատվությամբ, այս տարի Կախեթի է այցելել վազքի 7000 մասնակից:
Wings for Life World Run 2018-ի կազմակերպիչն է մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառումը նվիրվում է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակին: Նախագիծը իրականացվում է «սպորտը բոլորի համար» ազգային դաշնության համակազմակերպմամբ:
«Համաշխարհային վազք»-ին մասնակցում է նաև մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Գիորգաձեն: Մասսայական մարզական միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է նաև ծանրամարտի միջազգային դաշնության պատվիրակությունը, նախագահ Տոմաշ Աիանի ղեկավարությամբ:
Պատվիրակությունը մասնակցելու է Վրաստանում տարվա լավագույն ծանրամարտիկի պարգևատրման միջոցառմանը, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին:
2018 թվականին Վրաստանում վազելու են՝ Վրաստանի հաղթողը – Գիորգի Շեկրելիձեն (35,43კმ), Գերմանիայի հաղթողը – Սեբաստիան Հելմանը (68,47კმ), Թուրքիայի հաղթող – Վեիսի Ասլանը (57,51კმ), Լեհաստանի հաղթողը – Իոաշա Զակրժևսկին (52,26კმ), 2016 թվականի Կախեթիի հաղթողը – Յանա Խմելեվան (34,95კმ) և 2014-2015 թթ.. Կախեթիի հաղթող Անատոլի Օլեյնիկովը:
Այս օրը վազում են՝ պրոֆեսիոնալ մարզիկները, սովորական մարդիկ, հաշմանդամի սայլակին գամված մարդիկ, կարևոր պահանջը 18 տարեկան և բարձր լինելն է: Համաշխարհային վազքը այլ սահմանափակումներ չունի: Անցած տարի ամենատարեց վազողը 94 տարեկան էր:
Միջոցառման ֆեյսբուկ էջն է՝ Wings for Life World Run 2018-Kakheti, Georgia:
Wings for Life World Run-ի մամլո գործընկերն է առաջին ալիքը:
Առաջին ալիքը մարաթոնին մասնակիցներին առաջարկում է «ֆոտոլայվի» միջոցով հասարակությանը տեղեկացնել միջոցառման ընթացքի մասին: Հավելյալ լրատվության համար այցելեք այս էջը:
Հեղինակ -
Edgar Barsegyan