Wings for Life համաշխարհային վազք 2018-ին Վրաստանը միացել է Կախեթիից (ֆոտոշարք)
Բարեգործական մարաթոն՝ Wings for Life համաշխարհային վազքը Կախեթիում, Լոպոտայի ոլորանից մինչև Կավկասիոնիի լեռնաշղթան անց է կացվում 5-րդ անգամ:
Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարության լրատվությամբ, այս տարի Կախեթի է այցելել վազքի 7000 մասնակից:
«Համաշխարհային վազք»-ին մասնակցում է նաև մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Գիորգաձեն: Մասսայական մարզական միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է նաև ծանրամարտի միջազգային դաշնության պատվիրակությունը, նախագահ Տոմաշ Աիանի ղեկավարությամբ:
Այս օրը վազում են՝ պրոֆեսիոնալ մարզիկները, սովորական մարդիկ, հաշմանդամի սայլակին գամված մարդիկ, կարևոր պահանջը 18 տարեկան և բարձր լինելն է: Համաշխարհային վազքը այլ սահմանափակումներ չունի:
Wings for Life World Run-ի եզակիությունը նրանում է, որ գոյություն չունի սահմանված վազքի երկարություն և ժամանակահատված, ինչպես նաև գոյություն չունի ֆինիշի գիծը: Գոյություն ունի միայն ֆինիշի մեքենան, որը մարաթոնի մեկնարկից 30 րոպե անց շարժվելու է 15 կմ/ժ արագությամբ և հասնելու է 35 կմ/ժ արագությամբ: Եթե ֆինիշ մեքենան անցնի վազողից, ապա նա դուրս է մնում մրցումից: Նրանց մեկնարկի վայր կտեղափոխեն հատուկ ավտոբուսներով:
Այս տարի «ֆինիս մեքենայի» ղեկին նստելու է ավտոարշավորդ Դաթա Քաջաիան:
Wings for Life World Run 2018-ի կազմակերպիչն է մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառումը նվիրվում է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակին: Նախագիծը իրականացվում է «սպորտը բոլորի համար» ազգային դաշնության համակազմակերպմամբ:
Wings for Life World Run-ի մամլո գործընկերն է առաջին ալիքը:
Առաջին ալիքը մարաթոնին մասնակիցներին առաջարկում է «ֆոտոլայվի» միջոցով հասարակությանը տեղեկացնել միջոցառման ընթացքի մասին: Հավելյալ լրատվության համար այցելեք այս էջը: