WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական բանտից։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Ասանժը բանտից ազատ է արձակվել ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի արդյունքում՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելուց հետո: Մեղավոր ճանաչման դիմաց նա այլեւս ստիպված չի լինի պատիժ կրել ամերիկյան բանտում։
Ասանժն արդեն լքել է Մեծ Բրիտանիան, որտեղից, ինչպես հայտնի է, մեկնել է հայրենի երկիր՝ Ավստրալիա։
WikiLeaks-ի հիմնադիրին մեղադրել են ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և հրապարակելու դավադրությանը մասնակցելու մեջ։
Տարիներ շարունակ ԱՄՆ-ը պնդում էր, որ WikiLeaks կայքը, որը տեղեկություններ է արտահոսում Իրաքում և Աֆղանստանում պատերազմների մասին, վտանգում է մարդկանց կյանքը։ WikiLeaks-ի հիմնադիրը պնդում էր, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի։
Իրավական պայքարը սկսվեց 2010 թվականին, երբ WikiLeaks-ը հրապարակեց մեծ թվով գաղտնի ռազմական փաստաթղթեր՝ կապված Աֆղանստանի և Իրաքի պատերազմների հետ։ Դրանց թվում էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ամերիկյան ուղղաթիռը կրակում Բաղդադում խաղաղ բնակիչների վրա: Ասանժը յոթ տարի թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, նախքան 2019 թվականին ոստիկանների կողմից ձերբակալվելը: Նույն տարում ԱՄՆ-ը Ջուլիան Ասանժին արտահանձնելու խնդրանք է ներկայացրել։ Ասանժը վերջին հինգ տարին անցկացրել է բրիտանական բանտում։