Wall Street Journal - Երեք ամերիկյան F-15 կործանիչներ խփվել են քուվեյթցի օդաչուի կողմից
Երեք ամերիկյան F-15 կործանիչներ խփվել են Քուվեյթի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչի կողմից մարտի 2-ին։
Այս մասին գրում է ամերիկյան Wall Street Journal հրատարակությունը։
Wall Street Journal-ի տվյալներով՝ օդաչուն երեք հրթիռ է արձակել ամերիկյան ինքնաթիռների վրա և խփել երեքն էլ։
Անձնակազմի վեց անդամները կարողացել են կատապուլտվել, և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր կարողացել են ճեղքել Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգը։ Մեկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Քուվեյթի նավահանգստում գտնվող ժամանակավոր գործողությունների կենտրոնին։
Արդյունքում ամերիկացի զինծառայողները զոհվել են։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը չի մեկնաբանել միջադեպը։ Նրանք հայտնել են, որ քննություն է ընթանում։