Wall Street Journal. Թուրքական ընկերությունները Ռուսաստան են արտահանել տասնյակ միլիոնավոր դոլարի մեքենաներ, էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ
Wall Street Journal. Թուրքական ընկերությունները Ռուսաստան են արտահանել տասնյակ միլիոնավոր դոլարի մեքենաներ, էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ

Թուրքական ընկերությունները Ռուսաստան են արտահանել տասնյակ միլիոնավոր դոլարի մեքենաներ, էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ։ «The Wall Street Journal»-ը հրապարակում է համապատասխան տեղեկությունը։

Հրատարակության համաձայն՝ առևտրի տվյալների վերանայումը ցույց է տալիս, թե ինչպես կարող է Մոսկվան աջակցել իր ռազմական գործողություններին՝ չնայած միջազգային պատժամիջոցներին։

Տվյալները ցույց են տալիս, որ առնվազն 13 թուրքական ընկերություններ արտահանել են 18,5 միլիոն դոլարի ապրանքներ՝ ներառյալ պլաստմասսա, ռետին, մեքենաներ և գեներատորներ։ Խոսքը ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական առնվազն 10 ընկերությունների կողմից նշված ապրանքը գնելու մասին է։ Հրատարակության կողմից ուսումնասիրված տվյալները ցույց են տալիս, որ թուրքական ընկերություններն ուղարկել են ամերիկյան արտադրության ապրանքների առնվազն երեք խմբաքանակ։

Հրատարակությունը գրում է, որ 2022 թվականի մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքական ընկերությունները Ռուսաստան են ուղարկել 15 միլիոն դոլարի վերելակներ, գեներատորներ և ԱՄՆ արտադրության այլ ապրանքներ՝ խախտելով ԱՄՆ արտահանման վերահսկողությունը։

Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների թվում, որոնք ապրանքներ են ստացել Թուրքիայից, եղել են ռուսական Tactical Missiles կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, որը սպառազինության համակարգեր է արտադրում ռուսական նավատորմի համար, ինչպես նաև Promtechnologia-ն, որը «սև ցուցակում» է հայտնվել ռուսական զինված ուժերի համար զենք արտադրելու համար։ Այն ապրանքների թվում, որոնք Ռուսաստանը գնում էր Թուրքիայից, եղել են ամերիկյան արտադրության բեռնատարների ղեկեր և շարժիչի զտիչներ։