Wall Street Journal. Սթիվ Վիտկոֆը Բեռլինում կհանդիպի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 13-14-ին Բեռլինում հանդիպումներ կունենա եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Ինչպես նշում է աղբյուրը, Ուիթքոֆի հնարավոր հանդիպումն եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ որոշիչ նշանակություն ունի, քանի որ Սպիտակ տունը փորձում է մինչև տարեվերջ հասնել համաձայնության։
Աղբյուրի տվյալներով՝ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը միայն այն դեպքում կուղարկի պաշտոնական ներկայացուցիչ, եթե համոզված լինի, որ խաղաղ բանակցություններում առկա է բավարար առաջընթաց։