Վյետնամում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքը:
Ինչպես տեղեկացնում է «Գարդիանը», վարակի նոր շտամ է ախտորոշվել 45-ամյա կնոջ մոտ, ով Մեծ Բրիտանիայից Վյետնամ էր վերադարձել դեկտեմբերի 22-ին:
Ավիաչվերթի ժամանակ ինքնաթիռում, որով վարակակիրը վերադարձել է հայրենիք, գտնվում էր 305 ուղևոր: Նրանցից բոլորն անցնում են ինքնամեկուսացման և երկշաբաթյա պարտադիր կարանտին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամի արձանագրվելու մասին գիտնականները հայտարարել էին դեկտեմբերի կեսերին: