Վթարային տների փոխարինման ծրագրի շրջանակներում Կալոուբանիի N18-ում կսկսվեն շինարարական աշխատանքները
Վթարային տների փոխարինման ծրագրի շրջանակներում Կալոուբանիի N18-ում կսկսվեն շինարարական աշխատանքները,- այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, նշված հասցեում իրականացվելիք շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցույթն արդեն ավարտված է։
«Հայտնաբերվել է հաղթող «BK Construction» շինարարական ընկերությունը, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիրը եւ կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մոտ 30 ընտանիք սպասում է նոր բնակարան ստանալուն։ Սկզբում վնասված շենքը ապամոնտաժվելու է, իսկ հետո նոր շենք կկառուցվի»,- ասել է Կախա Կալաձեն։