Վճռաբեկ դատարանի պլենումի որոշմամբ Ռևազ Նադարաիան նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ
Վճռաբեկ դատարանի պլենումի որոշմամբ Ռևազ Նադարաիան նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ

Վրաստանի Վճռաբեկ դատարանի պլենումի որոշմամբ Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել պարոն Ռևազ Նադարաիան։

Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի Վճռաբեկ դատարանը։

Վրաստանի Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ կետի, «Ընդհանուր իրավասության դատարանների մասին» Վրաստանի օրգանական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի և «Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին» օրգանական օրենքի 73-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի Վճռաբեկ դատարանի պլենումի որոշմամբ պարոն Ռևազ Նադարաիան նշանակվել է Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամ։

Մինչ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելը՝ պարոն Ռևազ Նադարաիան զբաղեցնում էր Վրաստանի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատի դատավորի պաշտոնը։