Վճռաբեկ դատարանը «ֆոտոլրագրողների» գործով վճիռը հնարավոր է հայտարարի այսօր
Թբիլիսիի վճռաբեկ դատարանում «ֆոտոլրագրողների» գործի վերանայման շրջանակներում վճիռը հնարավոր է հայտարարվի այսօր: Գործի վարույթը մոտեցել է ամփոփիչ փուլին: 2011 թվականին ձերբակալված և այնուհետև ազատ արձակված ֆոտոլրագրողների՝ Նաթիա և Իրակլի Գեդենիձեների, Զուրաբ Քուրցիկիձեի և Գիորգի Աբդալաձեի գործով դատախազությունը պահանջում է մեղադրող վճիռը փոխել արդարացնող վճռով:
Վճռաբեկ դատարանը քննարկում է 2011 թվականի դատարանի որոշումը, որի համաձայն, ֆոտոլրագրողներ Իրակլի և Նաթիա Գեդենիձեները, Զուրաբ Քուրցիկիձեն և Գիա Աբդալաձեն լրտեսության մեղադրանքով ճանաչվել էին մեղավոր:
Գլխավոր դատախազությունը վճռաբեկ դատարանում պահանջում է լրագրողների յոթ տարի առաջ կայացված մեղադրական վճիռը փոխել: Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, գործով անցկացվել է նոր հետաքննություն, հարցաքննել են վկաներին և հաստատվել է, որ 2011 թվականին ֆոտոլրագրողներին ձերբակալել են լրտեսության կեղծ մեղադրանքով: Դատախազությունըը գործը բացել է 2016 թվականի հունիսին: