Վճռաբեկ դատարանը այսպես կոչված լուսանկարիչների գործի Դևնոզաշվիլու և Մուխաձեի մեղադրական վճիռը թողել է ուժի մեջ
Թբիլիսիի վճռաբեկ դատարանը հաշվի չի առել պաշտպանող կողմի վճռաբեկ հարցը և անփոփոխ ուժի մեջ է թողել այսպես կոչված լուսանկարիչների գործով կալանավոր անձանց – Դավիթ Դևնոզաշվիլու և Ալեքսանդրե Մուխաձեի նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից 2017 թվակականի հուլիսի 20-ին արված մեղադրական վճիռը,- այս մասին տեղեկություն է տարածել գլխավոր դատախազությունը:
«Պետական մեղադրանքի կողմից ներկայացված փաստերով և դատարանի վճռով հաստատվել է.
2011 թվականի հուլիսի 7-ին, ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից, լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են Եվրոպայի «Էպա» մամլո ֆոտո-գործակալության լուսանկարիչ Զուրաբ Քուրցիկիձեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարության լուսնկարիչ Գիորգի Աբդալաձեն, Վրաստանի նախագահի վարչության լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն և նրա կինը, «Պրայմ թայմ» խմբագրության լուսանկարիչ Նաթելա Գեդենիձեն, որոնց տեղափոխել են ՆԳՆ-ի Թբիլիսիի N1 ժամանակավոր մեկուսարան:
Դավիթ Դևնոզաշվիլու կողմից իրականացված հոգեբանական ճնշմանը չդիմանալով Գիորգի Աբդալաձեն համաձայնել է տալ նախօրոք հորինված կեղծ խոստովանական ցուցմունք:
Դատարանի որոշմամբ, Դավիթ Դևնոզաշվիլուն Վրաստանի ՔՕ-ի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» և «գ» ենթակետերով հաշվի առնված հանցանք գործելու համար սահմանվել է 6 տարվա ազատազրկում, որը կրճատվել է «Համաներման մասին» Վրաստանի օրենքի կիրառմամբ և սահմանվել 4 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկում»,- հայտարարում են գլխավոր դատախազությունում: