Վտանգ պարունակող, ծանր, վնասակար և վտանգավոր պայմաններ ունեցող գործունեության գրանցման ժամկետը լրանում է նոյեմբերի 15-ին
Վտանգ պարունակող, ծանր, վնասակար և վտանգավոր պայմաններ ունեցող գործունեության գրանցման ժամկետը լրանում է նոյեմբերի 15-ին: Ինչպես հայտարարել է արդարադատության տան գործադիր տնօրեն Գիվի Ազաուրաշվիլին, անձը, որը գործունեությունը չի գրանցի մինչև ժամկետի ավարտը, տուգանվելու է 1000 լարիով:
«Կոչ ենք անում ժամանակին դիմել արդարադատության տանը, հասարակական կենտրոններին և հանրային ռեեստրի տարածքային ծառայություններին և անցնել գրանցում:
Պատկանում է թե ոչ ձեր գործունեությունը նշված անվանակարգերին, կարող եք ստուգել Վրաստանի կառավարության 27.07.2018წ. N381 որոշմամբ հաստատված՝ վտանգ պարունակող, ծանր, վնասակար և վտանգավոր պայմաններ ունեցող գործունեության աշխատանքների ցուցակում, որը ձեռնհաս է այս հասցեին՝ //https://www.matsne.gov.ge/ka/document/view/4277583 :
Լրատվություն կարող եք ստանալ նաև սոցիալական ծառայության գործակալության շրջանային գրասենյակներում, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության թեժ գծի օգնությամբ՝ 1505 հեռախոսահամարով:
Նշված գործունեության պարտադիր գրանցման կարգի գործի դրվելուց հետո, ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից նոյեմբերի 5-ը, մտել է 77 915 դիմում:
Հատկանշական է, որ գործունեության գրանցման նպատակով ամենամեծ դիմումների քանակը գրանցվել է հոկտեմբերի 28-ին – 19 064, հետագա օրերին օրական մտցվել է 1500-ից 3700 դիմում: Նոյեմբերի 1-ից դիմում ներկայացնելու քանակը նվազել է օրեկան մինչև 500-ը»,-ասել են արդարադատության տանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan