Վստահում ենք հետաքննչական հանձնաժողովին և ունենք նրա աշխատանքի մեծ հույս. Զազա Սարալիձեի ընտանիքի փաստաբան
Վստահում ենք հետաքննչական հանձնաժողովին և ունենք նրա աշխատանքի մեծ հույս. Զազա Սարալիձեի ընտանիքի փաստաբան

Մենք վստահում ենք Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունը ուսումնասիրող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովին և ներգրավվելու ենք աշխատանքային ընթացքին,-այս հայտարարությունը արել է, Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի ընտանիքի փաստաբան՝ Նեստան Լոնդարիձեն:

Հանձնաժողովը անչափահասի հորը, Զազա Սարալիձեին և իր փաստաբանին հանդիպելու է վաղը:

Նեստան Լոնդարիձեն հայտարարում է, որ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու է բոլոր ապացույցները և խախտումները: Նրա հայտարարությամբ, խոսքը վերաբերելու է նաև ապացույցների ոչնչացմանը: Փաստաբանը ձեռնպահ է մնացել կոնկրետ փաստերի շուրջ զրուցել լրագրողների հետ:

Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն, այսօր հանդիպել է Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը՝ Զազա Սարալիձեին: Հանդիպումը տեղի է ունեցել Սարալիձեների բնակարանում: Բացի այդ, հանձնաժողովը հանդիպել է նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: