Վստահ եմ, որ մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային, Մոլդովային և կհայտնենք ուժեղ եվրոպական հեռանկար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար. Շառլ Միշել
Վստահ եմ, որ մենք Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ կտրամադրենք և հստակ, ուժեղ եվրոպական հեռանկար կհայտնենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար, – այս մասին Բրյուսելում, Եվրամիության գագաթնաժողովից առաջ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նրա խոսքով, այսօր կարևոր հանդիպում է լինելու նաև Արևմտյան Բալկանյան երկրների ղեկավարների հետ։ Ինչպես ասում է Շառլ Միշելը, կա ուժեղ քաղաքական կամք՝ գործընթացը աշխուժացնելու Արևմտյան Բալկանների երկրների հետ կապված։
«Սա վճռորոշ պահ է Եվրամիության համար, աշխարհաքաղաքական ընտրություն, որը մենք այսօր կանենք։ Վստահ եմ, որ մենք թեկնածուի կարգավիճակ կտանք Ուկրաինային և Մոլդովային և կհայտնենք հստակ, ուժեղ եվրոպական հեռանկար Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար։ Այսօր կարևոր հանդիպում է նաև Արևմտյան Բալկանյան երկրների ղեկավարների հետ։ Սա կարևոր պահ է, քանի որ կա շատ ուժեղ քաղաքական կամք՝ վերակենդանացնելու գործընթացը Արևմտյան Բալկանյան երկրների հետ կապված՝ հստակ ուղերձ հղելու համար։ Մենք ակտիվորեն հետևում ենք Ֆրանսիայի նախագահության հետ զարգացումներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ սկսենք բանակցությունները Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ», – ասել է Շառլ Միշելը:
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ եվրոպացի առաջնորդները պետք է որոշեն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիության անդամակցության հայտերը։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հրապարակեց իր գնահատականները երեք ասոցացված երկրների դիմումների վերաբերյալ, ըստ որոնց՝ Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրախորհրդին Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ պարտադիր պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար: Գագաթնաժողովը կսկսվի Բրյուսելում՝ Եվրամիության առաջնորդների հանդիպումով Արևմտյան Բալկանների երկրների առաջնորդների հետ, որոնք նույնպես ձգտում են անդամակցել Եվրամիությանը: