Վստահ եմ, որ Գախարիայի կողմնակիցների ճնշող մեծամասնությունը երկրորդ փուլում կաջակցի մեր թեկնածուներին. Իրակլի Կոբախիձե
Մենք հաղթելու ենք ընտրությունների երկրորդ փուլում բոլոր ընտրատարածքներում: Սա մեր ունեցած տվյալներն են: Գախարիայի դիրքորոշումը բացարձակապես նշանակություն չունի, նրա գործոնը ընդհանրապես կշիռ չունի վրացական քաղաքականության մեջ: Նա փորձեց կատարել իր դերը, – ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով ՝ Գախարիայի հիմնական գործառույթը ոչ թե Մելիային երկրորդ փուլ տանելն էր, այլ «Վրացական երազանքը» իջեցնել 43%-ի:
«Գախարիան չկարողացավ կատարել այս խնդիրը, հետևաբար նա բացարձակ կորած է բոլորի, այդ թվում ՝ հրահանգիչների համար: Ինչ վերաբերում է Գախարիայի և նրա կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 100 հազար ընտրողներին: Ես մեծ հույսեր ունեմ, որ նրանք կգնահատեն ամբողջ տվյալները: Նրանք նաև կհիշեն, թե ինչ ասացինք Գախարիայի հանձնարարության վերաբերյալ: Նրանք դրանից հետևություններ կանեն, և ես վստահ եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը երկրորդ փուլում կաջակցի մեր թեկնածուներին», – ասել է Կոբախիձեն: