Վրաստնում Բրիտանիայի դեսպանությունը քաղաքական սուբյեկտներին կոչ է անում լիցքաթափել լարվածությունը
Վրաստնում Բրիտանիայի դեսպանությունը քաղաքական սուբյեկտներին կոչ է անում լիցքաթափել լարվածությունը

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կոչ է անում քաղաքական սուբյեկտներին լիցքաթափել լարվածությունը:

Բրիտանիայի դիվանագիտական ​​առաքելության հայտարարությունը տարածվել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Հիմա իրավիճակը բարդ է: Որպես Վրաստանի բարեկամ երկիր, մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին գործել պատասխանատվությամբ, լիցքաթափել լարվածությունը և նպաստել Վրաստանի շարունակական առաջընթացին, դեպի Եվրաատլանտյան ինտեգրացիա տանող ճանապարհին: Երկարատև ճգնաժամը ոչ ոքի ձեռնտու չէ: Վրաստանի բնակչությունն արժանի է ավելիին», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ: