Վրաստանում զրոյացվել է էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի սպառողների 871 262 դոլլարի պարտքը
Վրաստանում զրոյացվել է էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի սպառողների 871 262 դոլլարի պարտքը

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը 2019 թվականի ընթացքում քննարկել է էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի սպառողների և կոմունալ ծառայության ընկերությունների միջև 3500 վիճելի հարց: Բաժանորդների բողոքների մեծ մասը բավարարվել է իրենց օգտին և մեկ տարում զրոյացված գումարը գերազանցել է 2.5 միլիոն լարին (871 262 դոլլար):

Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովում քննարկման ներկայացված բաժանորդների հայտերը և բողոքները ներառում էին ընկերությունների կողմից անհիմն հաշվեգրած գումարներ, հին պարտքեր:

Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի բաժանորդներին խորհուրդ է տալիս, կոմունալ ծառայության ընկերությունների կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում զանգահարել 16 216 հեռախոսահամարին կամ հաղորդագրություն գրել նրանց ֆեյսբուքյան էջին: