Վրաստանում, ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ն գործող տեղաշարժի արգելքը մնում է ուժի մեջ
Վրաստանի մասշտաբով ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ն ուժի մեջ է մնում տեղաշարժի արգելքը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մի մասը կչեղարկվի փետրվարի 8-ից և 15-ից, սակայն որոշումը չի վերաբերի տեղաշարժի համար գործող արգելքին:
Վրաստանում ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ն սահմանափակումը վերաբերում է ինչպես ավտոմեքենայով տեղաշարժվելիս, այնպես էլ՝ հետիոտնին: