Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, 2020 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում զգալիորեն նվազել է գոյատևման նվազագույնը:
Ընթացիկ տարվա ապրիլին, աշխատունակ տարիքի տղամարդու գոյատևման նվազագույնը կազմում էր 199.6 լարի, իսկ մայիսին այդ ցուցանիշը նվազել է և կազմել 189.6 լարի:
Բացի այդ, Վրաստանի վիճակագրական ծառայության փոխանցմամբ, ապրիլի հետ համեմատ, մայիսի 8.9 լարիով նվազել է միջին սպառողի գոյատևման նվազագույնը և կազմել 167.9 լարի: 16 լարի և 80 թեթրիով նվազել է միջին ընտանիքի գոյատևման նվազագույնը և կազմել 318.0 լարի:
Վրաստանի վիճակագրական ծառայությունը գոյատևման նվազագույնը կազմում է սննդամթերքի զամբյուղի հիման վրա: Սննդամթերքի զամբյուղը կազմված է տղամարդու բնականոն կյանքին և աշխատունակությանն անհրաժեշտ սննդամթերքի քանակից: Սննդամթերքի զամբյուղը կազմված է 40 անուն սննդամթերքից – հաց, հացահատիկեղեն, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: