Վրաստանում զգալիորեն ավելանում են կարմրուկի վարակի դեպքերը. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ Վրաստանում զգալիորեն ավելանում են կարմրուկի վարակի դեպքերը:
Նրա խոսքով, կարմրուկը խնդիր է ամբողջ Եվրոպայում:
«Լրջորեն ավելանում է կարմրուկի դեպքերի քանակը և առանց իմունիզացիայի այն դժվար կլինի կասեցնել:
Երկրորդ կա վակցինայի բավական քանակ: Այն սերտիֆիկացված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, ցանկացած մարդ կարող է դիմել պոլիկլինիկային և պատվաստվել անվճար»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: