Վրաստանում Եվրամիության ներկայացուցչություն. Մենք մեր խոր վիշտն ենք հայտնում Աջարիայում և Իմերեթիում բնական աղետների հետևանքով ողբերգականորեն զոհվածների ընտանիքներին և հարազատներին
Եվրոպական միության ներկայացուցչությունը խորը վիշտ է հայտնում և ցավակցում Աջարիայում և Իմերեթիում բնական աղետների հետևանքով ողբերգականորեն զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
«Հույս ունենք, որ փրկարարական գործողության արդյունքում հնարավոր կլինի գտնել անհետ կորածներին»,- ասված է ցավակցական հեռագրում։
Ձյան առատ տեղումների հետեւանքով լեռնային Աջարիայում մի քանի վայրերում ձնահյուսեր են տեղի ունեցել, զարգացել սողանքային գործընթացներ։ Ձնահյուսի հետեւանքով Խուլո եւ Քեդի մունիցիպալիտետներում երկու մարդ է մահացել։
Ուշ գիշերը Բաղդատիում, Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել և չորս տուն ավերվել։ Առայժմ չորս դի է հայտնաբերվել, մեկ քաղաքացի փրկվել է, հինգ հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։