Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի։

Եվրոպական միության խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրությունների համաձայն՝ Խորհուրդը Եվրամիության դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել հույն դիվանագետ Դիմիտրիոս Կարաբալիսին։

Կարաբալիսը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։

Դիտորդական առաքելության նոր ղեկավարն իր մանդատը կսկսի իրականացնել 2023 թվականի փետրվարի 1-ից։ Կարաբալիսին նշանակելու որոշումը կայացրել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովը։