Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է երկու տարով
Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է երկու տարով

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը շարունակվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերը: Այս մասին հայտարարել է EUMM-ի ղեկավարը՝ «Մոամբե» հետ բացառիկ հարցազրույցում:

Էրիկ Հոգի խոսքով, հաշվի առնելով, որ այժմ EUMM-ը միակ դիտորդական առաքելությունն է տարածաշրջանում, Եվրամիությունը պետք է հոգ տանի, որպեսզի մանդատը չդադարի: Նրա խոսքով, արդեն կա քաղաքական մակարդակի պայմանավորվածություն, որի համաձայն նրա առաքելությունը լրացուցիչ երկու տարի կաշխատի Վրաստանի բռնազավթված շրջաններում:

«Մենք այժմ գտնվում ենք մանդատի շարունակման գործընթացում: Ներկայացնում ենք Եվրամիության առաքելությունը, իսկ սա պաշտպանության և անվտանգության քաղաքականության մի մասն է: Եվրամիության անդամ երկրները պետք է հոգ տանեն մեր մանդատի շարունակմանն մասին: Նման առաքելության մանդատը, որպես կանոն, շարունակվում է մեկից երկու տարի: Մեր դեպքում, կա քաղաքական մակարդակի համաձայնություն, որ առաքելությունը շարունակենք հավելյալ երկու տարով, մինչև 2020 թվականի դեկտեմբեր: Կարծում եմ, աշխատանքը նույն ուժերով կշարունակենք, 320 դիտորդով, որոնից երկու երրորդ մասը կազմում են Եվրամիության, իսկ մեկ երրորդը՝ վրաց գործընկերները, որոնք մեզ օգնում են տարբեր գործառույթներում»,- նշում է Էրիկ Հոգը:

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն աշխատում է 2008 թվականից՝ Ռուսաստան-Վրաստան պատերազմից հետո: Նրա նպատակն է ապահովել մարտական գործողությունների վերսկսման խուսափումը: