Վրաստանում ԵՄ դեսպանը նամակ է հղել Գիորգի Գախարիային. Վրաստանին հատկացված աննախադեպ օգնությունը Եվրոպայի ողջ թիմի կողմից համերաշխության դրսևորում է գլխավոր գոծընկերոջ նկատմամբ
Վրաստանում ԵՄ դեսպանը նամակ է հղել Գիորգի Գախարիային. Վրաստանին հատկացված աննախադեպ օգնությունը Եվրոպայի ողջ թիմի կողմից համերաշխության դրսևորում է գլխավոր գոծընկերոջ նկատմամբ

Այսօր, ապրիլի 22-ին, կորոնավիրուսի հասցրած վնասը հաղթահարելու համար, Եվրահանձնաժողովը հանդես է եկել Վրաստանին 150 միլիոն եվրո քանակությամբ մակրոֆինանսական օգնության փաթեթ հատկացնելու նախաձեռնությամբ: Տեղեկությունը տարածում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:

Բացի այդ, Եվրամիության ներկայացուցչությունը տարածում է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի կողմից Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ուղղված նամակը:

Նամակում նշված է, որ աննախադեպ օգնությունը, որը հատկացվել է Վրաստանի համար, Եվրոպայի թիմի ողջ կազմի համերաշխության հստակ դրսևորում է գլխավոր գործընկերոջ և բարեկամի նկատմամբ, այս աննախադեպ ճգնաժամի պահին:

«Պարոն վարչապետ, այսօր, երբ Եվրամիությունը ևս զգում է կորոնավիրուսի համավարակի վնասները, մարտահրավերները հաղթահարելու համար դիմում է միջոցների ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս, գլխավոր գործընկերների հետ համակարգված արձագանքման միջոցով: Այս պահին, պարտադիր է դրսևորել համերաշխություն: Հենց այս ոգեշնչմամբ գործողություն է հաշվի առնում Եվրոպայի թիմի, «Team Europe»-ի մոտեցումը, որը միավորում է Եվրամիությունը, անդամ պետությունները և նրանց ֆինանսական ինստիտուտները:

Եվրոպայի թիմը Վրաստանի առողջապահության ոլորտին կօգնի և կնպաստի, ինչպես կարճաժամկետ ֆինանսական կարիքների, այնպես էլ՝ հասարակության և տնտեսական առավել երկարաժամկետ, կառուցվածքային արդյունքների ապահովմանը:

Այսօրվա դրությամբ հայտարարվել և արդեն իրականացվում է Եվրոպայի թիմի կողմից Վրաստանին ուղղված օգնության երկու փաթեթ: Առաջին փաթեթը ներառում է շտապ օգնության սարքավորումների և տեխնիկական փորձի ֆինանսավորում: Երկրորդը փաթեթը ներառում է Վրաստանին 183 միլիոն եվրոյի տրամադրում՝ սոցիալ-տնտեսական ոլորտին աջակցելու համար:

Հպարտությամբ ցանկանում եմ հայտարարել, որ Եվրահանձնաժողովը հայտարարել է երրորդ փաթեթի մասին – 150 միլիոն եվրո քանակությամբ վարկի տեսքով, շատ ձեռնտու պայմաններով:

Այս աննախադեպ օգնությունը, որ Վրաստանին հատկացվել է կորոնավիրուսի համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար, նպատակային է: Սա Եվրամիության և Եվրոպայի թիմի ողջ կազմի կողմից համերաշխության հստակ դրսևորում է գլխավոր գործընկերոջ և բարեկամի նկատմամբ՝ այս աննախադեպ ճգնաժամի պահին»,- նշված է Կառլ Հարցելի Գիորգի Գախարիային ուղղված նամակում: