Վրաստանում խստանում են պատժամիջոցները երեխաների նկատմամբ սեռական հանցանքի համար
Վրաստանում խստանում են երեխաների նկատմամբ սեռական հանցանքի համար պատժամիջոցները: Համապատասխան օրենսդրական փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին:
Ըստ փոփոխությունների, երեխային մարմնավաճառությանը կամ պոռնոգրաֆիային ներգրավելը խնամակալի կամ վերահսկողության տակ գտնվող անձի կամ ընտանիքի անդամից կողմից կպատժվի մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ:
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն մեկնաբանում է, որ մի շարք նորմերին կավելանա ծանրացնող հանգամանք, երբ սեռական հանցանքը գործել են անչափահասի վստահությունը և նրա նկատմամբ ունեցած ազդեցիկ վիճակը չարաշահելով և դրա համար կսահմանվեն խստագույն պատժամիջոցներ:
Ըստ նախագծի, պատժելի է դառնում մինչև 18 տարեկան անչափահասին հանդիպում առաջարկելը, այդ թվում, օնլայն ճանապարհով, պոռնոգրաֆիկ նյութ պատրաստելու նպատակով:
Բացի այդ, երեխաների նկատմամբ սեռական հանցանքի դեպքում չեղարկվում է վաղեմության ժամկետը: