Վրաստանում խստացվում է պատիժը հանցանքը թաքցնելու, չհաղորդելու, ցուցմունք տալուց հրաժարվելու և կեղծ ցուցմունք տալու համար
Վրաստանում խստացվում է պատիժը հանցանքը թաքցնելու, չհաղորդելու, ցուցմունք տալուց հրաժարվելու և կեղծ ցուցմունք տալու համար

Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, Վրաստանի ՔՕ-ում խստացվում է պատիժը հանցանքը թաքցնելու, չհաղորդելու, ցուցմունք տալուց հրաժարվելու և կեղծ ցուցմունք տալու համար,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորվել է քննչական գերատեսչությունների հետ համագործակցության տեսանկյունից առկա խնդիրներով և վերոնշյալ հանցանքներին անհամապատասխան պատիժների գոյությամբ:

«Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորվել է քննչական գերատեսչությունների հետ համագործակցության տեսանկյունից առկա խնդիրներով և վերոնշյալ հանցանքներին անհամապատասխան պատիժների գոյությամբ:

Այսօր գործող օրենքով, բոլոր կատեգորիաների հանցանքը թաքցնելու/չհայտնելու համար հաշվի է առնվածծ նույն պատժամիջոցը, որը նշված հանցանքի դեմ պայքարը դարձնում է ոչ արդյունավետ: Գործող խմբագրության համաձայն, ինչպես  նվազ ծանր, այնպես էլ ծանր և հատկապես ծանր հանցանքը թաքցնելը/չտեղեկացնելը ծանր կատեգորիայի հանցանք է և պատժվում է. թաքցնելը՝ 1-3 տարի և չհայտնելը՝ 2-4 տարի ազատազրկմամբ»,- նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում: