Վրաստանում խորհրդարանական ընտրությունները դիտորդելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 9 անդամից բաղկացած պատվիրակությունը
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները դիտորդելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 9 անդամից բաղկացած պատվիրակությունը

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները դիտորդելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 9 անդամից բաղկացած պատվիրակությունը, որը գլխավորելու է հոլանդացի քաղաքական գործիչ Տայն Կոքսը:

Պատվիրակությունը Վրաստանում է մնալու հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի մեկը և հանդիպելու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից բացի, խորհրդարանական ընտրությունները դիտորդելու են նաև ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների պատվիրակությունները և ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները: Նոյեմբերի մեկին նրանք կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս: