Վրաստանում Ուկրաինայի դեսպանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն ապացույցներ չունեն, բացառությամբ մեղադրողի հույցերի, ուկրաինական դիվանագիտությունն դրա վրա ժամանակ չի կորցնի. Ուկրաինայի ԱԳՆ

15:15, 10.02.2021

Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հասցեին առաջադրված մեղադրանքները ապացույցներ չունեն, բացառությամբ մեղադրողի հույզերի, ուկրաինական դիվանագիտությունն դրա վրա ժամանակ չի կորցնի և կշարունակի դիմակայել ռուսական հիբրիդային ագրեսիային,- այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որում գերատեսչությունը արձագանքում է , Վրաստանում Ուկրաինայի դեսպան, Իգոր Դոլգովի հասեին, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը:

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ կոչ է անում Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք հանրային գործիչներ են, զերծ մնալ բարեկամ երկրում, Վրաստանում անհնազանդության գործողությունների կոչերից: Նման հայտարարությունները կարող են դիտվել որպես միջամտություն մեր ռազմավարական գործընկերոջ ներքին գործերին: Ուկրաինական պետությունը երբեք չի դիմել և չի դիմելու նման միջամտությունների և կտրականապես դեմ է միջազգային ասպարեզում նման գործողություններին:

Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հասցեին առաջադրված մեղադրանքները ապացույցներ չունեն, բացառությամբ մեղադրողի հույզերի: Ուկրաինական դիվանագիտությունն դրա վրա ժամանակ չի կորցնի և կշարունակի դիմակայել ռուսական հիբրիդային ագրեսիային», – ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Վրաստանում Ուկրաինայի դեսպան, Իգոր Դոլգովը մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունը, որ անհնազանդության գործողությունները պետք է իրականացվեն լայնամասշտաբ:

«Բնականաբար, որպես կոնկրետ անձ, նա իրավունք ունի ինքնադրսևորվելու, բայց հիմա, երբ իրավիճակը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ քիչ թե շատ կարգավորվել է, և ուշադրությունը կենտրոնանում է ավելի կարևոր հարցերի վրա, անհնազանդության կոչերն ու ապօրինի ցույցերը իրականում չեն օգնի մեր երկրների միջև վստահության վրա հիմնված մթնոլորտի կառուցմանը, երկկողմ հարաբերությունների, ռազմավարական գործընկերության զարգացման տեսանկյունից», – հայտարարել է Ուկրաինայի դեսպանը, Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության կապակցությամբ:

Նմանատիպ