Վրաստանում Ուկրաինայի դեսպանություն. Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ բոլոր ուկրաինացի զբոսաշրջիկները, ովքեր չեն կարող տուն վերադառնալ, Վրաստանի հյուրանոցներում մնում են անվճար
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ բոլոր ուկրաինացի զբոսաշրջիկները, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք, անվճար կհանգրվանեն Վրաստանի հյուրանոցներում,- «Facebook»-ի իր պաշտոնական էջում գրել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը։
Դեսպանատան տվյալներով՝ Ուկրաինայի շուրջ 200 քաղաքացու արդեն օգնություն է ցուցաբերվել, իսկ զբոսաշրջության վարչությունում գործարկվել է անվճար թեժ գիծ՝ ուկրաինացի զբոսաշրջիկներին օգնելու համար։
«Վարչապետի որոշմամբ՝ բոլոր ուկրաինացի զբոսաշրջիկները, ովքեր չեն կարող վերադառնալ հայրենիք, անվճար մնում են Վրաստանի հյուրանոցներում։ Զբոսաշրջության ազգային վարչությունը ուկրաինացի զբոսաշրջիկներին առաջարկել է անվճար հյուրանոցային կացություն՝ մասնավոր հատվածի աջակցությամբ։ Ուկրաինայի շուրջ 200 քաղաքացու արդեն օգնություն է ցուցաբերվել։ Ուկրաինացի զբոսաշրջիկներին աջակցելու համար զբոսաշրջության վարչությունում ստեղծվել է անվճար թեժ գիծ՝ 0 800 800 909 #StandWithUkraine»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։