Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ:
Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 628 դեպք:
Ըստ նրա, վերջին 24 ժամվա ընթացքում ինտենսիվ թեստավորման շրջանակներում ամբողջ երկրում անցկացվել է 3 845 թեստ, որի արդյունքում հայտնաբերվել է վարակի 594 նոր հաստատված դեպք, և ապաքինվել է 1 963 մարդ: