Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 պացիենտ:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 505 դեպք:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1881 նոր դեպք:
Ըստ նրա, վերջին 24 ժամվա ընթացքում ինտենսիվ թեստավորման շրջանակներում ամբողջ երկրում անցկացվել է 13 030 թեստ, որի արդյունքում հայտնաբերվել է վարակի 1527 նոր հաստատված դեպք, և ապաքինվել է 1282 մարդ: